Լրահոս

26.12.2013 21:46


Կուտակային կենսաթոշակայինի մասին հարցը ՍԴ–ում՝ մարտ ամսին

Կուտակային կենսաթոշակայինի մասին հարցը ՍԴ–ում՝ մարտ ամսին

Հիմք ընդունելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի ուսումնասիրման արդյունքներով ՀՀ Սահմանադրական դատարանի անդամներ Վ. Հովհաննիսյանի եւ Կ. Բալայանի զեկուցագիրը, ինչպես նաեւ հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները՝ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86 հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործն ընդունել քննության: Սույն գործի դատաքննությունը սկսել 2014 թվականի մարտի 28-ին՝ ժամը 10:00-ին:

Այս խորագրի վերջին նյութերը