դեկտեմբերի 26-ին, ժամը 14-ին, տնտեսագիտական համալսարանում տեղի է ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ատենախոսության «պաշտպանությունը» տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճանի համար: Ինչպես բազմիցս հաղորդել են համալսարանի ներկայացուցիչները, լրագրողները նույնպես կարող են ներկա գտնվել պաշտպանությանը: Սակայն լսարանի մուտքը, որտեղ պետք է տեղի ունենա թեզի «պաշտպանությունը», արգելափակել են ինչ-որ անհայտ երիտասարդներ և խոչընդոտում են լրագրողների աշխատանքը` ծաղրելով, հայհոյելով եւ իրենց լկտի պահելով: Որոշ ժամանակ անց, պարզ դարձավ, որ «պաշտպանությունը» կազմակերպած երիտասարդները՝ ՀՀԿ-ականներ են:
Ահավասիկ, Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակվել է նաեւ այս լուսանկարը, որտեղ Տարոն Մարգարյանի «պաշտպանությունը» լրագրողներից պաշտպանած երիտասարդները լուսանկարված են Սերժ Սարգսյանի հետ: Խոսքերն, ինչպես ասում են՝ ավելորդ են:
Պարզվում է նաև, որ երիտասարդներից մեկը ՀՀԿ երիտասարդ խորհրդի անդամ, (ղեկավար ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյան), Երիտասարդական խորհրդարանի ՀՀԿ խմբակցության ղեկավար, եւ վերջապես տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Սեւակ Խաչատրյանն է: Ասել է թե՝ Տարոն Մարգարյանի կուսակիցը: Փաստորեն, լրագրողների մուտքը փակելու համար Տարոն Մարգարյանը գործի է դրել Հանրապետականներին:
Տարոն Մարգարյանի «պաշտպանությունը» լրագրողներից պաշտպանած երիտասարդները՝ Սերժ Սարգսյանի հետ (ֆոտո, տեսանյութ)

Մանրամասները՝ ilur.am–ում։