Աշխարհ

27.12.2013 10:26


Սանտա Կլաուսներն Ալբանիայում և Կոսովոյում ոսկերչական խանութներ են թալանում

Սանտա Կլաուսներն Ալբանիայում և Կոսովոյում ոսկերչական խանութներ են թալանում

«Associated Press»-ի փոխանցմամբ՝ Սանտա Կլաուսի հագուստով մի խումբ զինված անձինք Ալբանիայում և Կոսովոյում ոսկերչական խանութներ են թալանում:
Աղբյուրը նշում է, որ առաջին կողոպուտը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին՝ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում:
Զինված չորս տղամարդիկ՝ Սանտա Կլաուսի հագուստով, ներխուժել են առևտրի կենտրոնի ոսկերչական խանութ և, սպառնալով վաճառողին, իրենց պարկերը լցրել թանկարժեք զարդերը: Ավելի ուշ ոստիկանությունը մոտակայքի աղբարկղից երկու ինքնաձիգ է գտել։

Հաջորդ կողոպուտը եղել է դեկտեմբերի 26-ին՝ Կոսովոյի Պրիզրեն քաղաքում. երեք Սանտա Կլաուսների հարձակումից տուժել է երկու գնորդ: Ի դեպ, այդ օրը մուգ ակնոցներով Սանտա Կլաուսն ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բանկ էր կողոպտել:

Այս խորագրի վերջին նյութերը