Լրահոս

31.12.2013 11:07


2014-ը՝ Կապույտ փայտե ձիու տարի

2014-ը՝ Կապույտ փայտե ձիու տարի

Չինական օրացույցի համաձայն՝ 2014-ը Կապույտ փայտե ձիու տարի է։ Այն ուժի մեջ է մտնում 2014–ի հունվարի 31-ից՝ իր թագավորությունը պահելով մինչև 2015թ․ փետրվարի 18-ը։ Ձին խելացի է, ուժեղ, ազատատենչ, հավատարիմ, ազնիվ. նրան խորթ է որոգայթներ լարելը և թիկունքից հարվածելը։ 2014-ն էլ կլինի արագընթաց ու եռանդուն տարի, ինչպիսին է հենց ձին։

Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ 2014-ի գույներն են կապույտը (որը խորհրդանշում է մաքրություն, հանգստություն, խաղաղություն)՝ իր տարբեր նրբերանգներով, կանաչը, փիրուզագույնը, մանուշակագույնը, որոնք էլ հնարավորինս պետք է գերակշռեն թե՛ ամանորյա հարդարանքներում և թե՛ հագուստում։

Ձին պարզ կենդանի է, ուստի տոնական սեղանը չարժե ծանրաբեռնել տարաշխարհիկ ուտեստներով: Ամանորյա սեղանին նախընտրելի է ունենալ հատկապես շատ կանաչեղեն, բանջարեղեն և մրգեր։ Ձիուն հաճոյանալու համար կարելի է դնել նաև մի գավաթ մաքուր ջուր, վարսակ և հացի կողեզր:
Տան զարդարանքում կարելի է օգտագործել փայտե իրեր՝ սափորներ, սկահակներ, ձիու արձանիկներ, տարվա գլխավոր թալիսմանը՝ պայտը։ Սեղանի հարդարանքում չպետք է մոռանալ տոնական մոմերի մասին: Սփռոցը, անձեռոցիկները պետք է լինեն բնական նյութերից՝ բամբակից, թղթից կամ մետաքսից։

Ամանորի գիշերը հագուստի ամենից հարմար տարբերակներն են բնական գործվածքներով, հնարավորինս թեթև, ազատ զգեստները։ Կարելի է կրել նաև փայտյա զարդեր կամ բնական քարերից վզնոց։

Դժվար չէ ենթադրել, որ լավագույն սանրվածքը «ձիու պոչն» է, թեև կարելի է ընտրել նաև հյուսքը՝ տարբեր ժապավենների օգտագործմամբ, թեթև ալիքներով վարսերը, որնք հիշեցնում են ձիու բաշը։

Նշեցինք, որ ձին հավատարիմ է, տիրոջը նվիրված, ուստի տարեմուտն ավելի լավ է դիմավորել ընտանիքի և ամենամտերիմ մարդկանց հետ:

Ամանորյա ընծաներում հարկավոր է նախապատվությունը տալ ինտելեկտուալ տարբերակներին, նվիրել, ասենք, գրքեր։

Այս խորագրի վերջին նյութերը