Ուրուգվայի նախագահի արտաքին տեսքը շոկ է առաջացրել (ֆոտո)
Ուրուգվային նախագահ Խոսե Մուսիկան այդ երկրիէկոնոմիկայի նախարարի պաշտոնամուտի արարողությանը ներկայացել է շոկ առաջացնող արտաքինով։ Այս մասին հաղորդում է «ntv.ru»–ն՝ մանրամասնելով, որ Մուսիկայի հագին եղել է սովորական վերնաշապիկ, մինչև ծնկները քշտած շալվար և մերկ ոտքերին՝ սանդալներ։
Պատվիրակության մյուս անդամները պաշտոնական այդ արարողությանը ներկայացել են գործնական կոստյումներով և փողկապներով։
Նախագահը չի բացատրել, թե որն է իր յուրօրինակ տեսքի պատճառը։ Թեև կարելի է ենթարդել, որ «մեղավորը» շոգն է. այժմ Ուրուգվայում ջերմաստիճանը ցերեկվա ժամերին հասնում է 40–ի։
Համացանցում Ուրուգվայի նախագահի արտաքին տեսքը բազմաթիվ հումորների առիթ է դարձել։ Ոմանք ենթադրում են, որ պատճառը լատինաամերիկյան այդ երկրի կողմից մարիխուանան օրինականացնել է։ Այս մասին օրենքը երկրի նախագահն օրերս է ստորագրել։
Ուրուգվայի նախագահի արտաքին տեսքը շոկ է առաջացրել (ֆոտո)
Ուրուգվային նախագահ Խոսե Մուսիկան այդ երկրի էկոնոմիկայի նախարարի պաշտոնամուտի արարողությանը ներկայացել է շոկ առաջացնող արտաքինով։ Այս մասին հաղորդում է «ntv.ru»–ն՝ մանրամասնելով, որ Մուսիկայի հագին եղել է սովորական վերնաշապիկ, մինչև ծնկները քշտած շալվար և մերկ ոտքերին՝ սանդալներ։

7or.am