Լրահոս

27.12.2013 18:45


Իսրայելի օդուժը գրոհել է Գազայի հատվածը

Իսրայելի օդուժը գրոհել է Գազայի հատվածը

Իսրայելի օդուժը գրոհել է Գազայի հյուսիսային և հարավային մասերում գտնվող մի շարք կառույցներ՝ ի պատասխան Իսրայելի տարածքի հրթիռակոծման։ Հաղորդվում է, որ ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են նպատակային թիրախները՝ Համաս խմբավորման կողմից վերահսկվող տարածքում զենքի արտադրության գործարանը և զինամթերքի պահեստը։ Հինգշաբթի երեկոյան պաղեստինցի ծայրահեղականների կողմից բաց թողնված ինքնաշեն հրթիռները պայթել են Իսրայելի ամայի տարածքում։ Տուժածներ չկան։ Կողմերի միջև լարվածությունը Գազայի հատվածում խորացել է երեքշաբթի, երբ իսրայելցի աշխատողը սպանվել է պաղեստինցի դիպուկահարի կողմից։ Պատասխան հարվածից մահացել է պաղեստինցի աղջիկ։ Անցած չորեքշաբթի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել էր, որ բանակը հարվածներ կհասցնի բոլոր նրանց, ովքեր իրենց գրոհում են։ Իրավիճակի սրման հետևանքով Իսրայելն անհայտ ժամկետով փակել է Կարեմ–Շալոմ անցակետը։ «ՌԻԱ նովոստի»–ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Պաղեստինի առևտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Մախեր Թաբաան։

Այս խորագրի վերջին նյութերը