Լրահոս

27.12.2013 13:43


Խոդորկովսկին ՌԴ–ից 10 հազար եվրո փոխհատուցում կստանա

Խոդորկովսկին ՌԴ–ից 10 հազար եվրո փոխհատուցում կստանա

Ռուսաստանի բանտում ավելի քան 10 տարի անցկացրած Միխայիլ Խոդորկովսկին քրեական հետապնդման ժամանակ իր իրավունքների ոտնահարման համար պետությունից 10 հազար եվրո փոխհատուցում կստանա։

Այս որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել էր դեռ հուլիսի 25–ին։ Իսկ այժմ արդեն ՌԴ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ կատարելու են դատարանի այդ պահանջը։

Թեև հնարավոր է՝ երբ 10 հազար եվրո փոխհատուցումը նստի Խոդորկովսկու բանկային հաշվին, այն պետության կողմից բռնագանձվի՝ ՅՈՒԿՕՍ–ի կողմից հասված 17մլրդ ռուբլու վնասի դիմաց։

Այդ պատճառով Խոդորկովսկին կարող է և չհրապարակել իր բանկային հաշիվը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը