Լրահոս

27.12.2013 14:09


«Ատկատի և պետական մարմինների ցանկությունը հնչեցնելու գործառույթ է իրականացնում»

«Ատկատի և պետական մարմինների ցանկությունը հնչեցնելու գործառույթ է իրականացնում»

Եթե հիշում եք, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը վերջերս հրապարակել էր 2014թ. պետական բյուջեի աբսուրդային TOP 10-յակը, որում իր պատվավոր տեղն էր զբաղեցնում «Հասարակության շրջանում կառավարության գործունեության գնահատման հետազոտությունը»՝ հատկացվող 106 միլիոն դրամով։ Հիշեցնեմ նաև, որ երկրորդ տարին անընդմեջ (գուցե և ավելի երկար) այդքան գումար առանց մրցույթի հատկացվում է միևնույն IPSC ընկերությանը միևնույն հետազոտության համար։ Բայց սրանով աբսուրդը չի ավարտվում։ Այսօր պարզ դարձավ, որ մինչ Տարոն Մարգարյանի համար թեկնածուական էր պաշտպանվում, քաղաքապետարանից այդ նույն IPSC ընկերությանը պատվիրվել է մոնիթորինգ անցկացնել և պարզել քաղաքային տրանսպորտի վիճակը, ծանրաբեռնվածությունը, ժամային գրաֆիկը և այլն, որից հետո որոշում կկայացվի տրանսպորտի գնի վերաբերյալ։
Ակնհայտ է, որ այս կազմակերպությունը ընդամենը ատկատի և պետական մարմինների ցանկությունը մասնավորի անունից հնչեցնելու գործառույթ է իրականացնում, իսկ հետազոտություն որպես այդպիսին կամ չի իրականացվում, կամ դրա արդյունքը ի սկզբանե պարզ է լինում։
Հ.Գ. Մարդիկ ո՛չ ձեզ են վստահում, ո՛չ էլ ձեր մերձավորներից որևէ մեկի կազմակերպության անցկացրած ինքնանպատակ հետազոտությանը, բոլորս էլ լավ գիտենք ձեր աշխատանքի որակը թե՛ կառավարությունում, թե՛ քաղաքապետարանում, որը բնութագրելու համար կա մարդու նստամկանային համակարգի հետ անմիջական կապ ունեցող 3 տառերի կոմբինացիա…

Աղբյուր` Արման Թաթոսյանի էջը

Այս խորագրի վերջին նյութերը