Լրահոս

27.12.2013 14:20


«Տիգրան Սարգսյանն այդ նավակը թիավարեց կործանարար ալիքների ուղղությամբ»

«Տիգրան Սարգսյանն այդ նավակը թիավարեց կործանարար ալիքների ուղղությամբ»

Ժամանակին Տիգրան Սարգսյանն ասում էր, թե Հայաստանի տնտեսությունը նման է մի փոքրիկ նավակի, որ մեծ օվկիանոսում է լողում։ Այո, նա իրավացի էր, ինչպես և ամեն ոք, ով ասում է, որ Տիգրան Սարգսյանը այդ նավակը թիավարեց կործանարար ալիքների ուղղությամբ։ Նավակը տարբեր նավահանգիստներում եղավ, անգամ Կիպրոսում (երկար ճանապարհորդությունից հետո Կիպրոսում մի լավ լվացք արեցին)։ Հետո նավակը հասավ ԵՄ ու մի 4 տարի ՊՏՈՒԿ լվացին, վերջում «քցեցին» ու քշեցին հյուսիս։ Հիմա նավի ԲՈՑՄԱՆԸ «ՍԱՊՈԳՆԵՐ» հագած, ի լուր աշխարհի, ՄՄ է գոռում։
Ներկայումս նավակի տակը ծակվել է, ջուրն անդադար լցվում է ներս և շուտով կհատի կրիտիկական շեմը։ 4 օր անց տարին կավարտվի, հուսանք՝ կավարտվեն նաև նավակի ղեկավարությունը ձախողած անձանց լիազորությունները։

Արմեն Ասլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը