Վահան Բաբայան. «Տիգրան Սարգսյանի ATV-ն վերջնականապես նմանվեց 1991 թվականի ВРЕМЯ-ին»
Վարչապետ Տիգրան Սարգսյանին Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի ATV-ն վերջնականապես նմանվեց 1991 թվականի ВРЕМЯ-ին, որտեղ հողը ոտքերի տակից գնացող Գորբաչովը փորձում էր փրկել վաղուց կործանված ԽՍՀՄ-ի և իր դեմքը։ Զավեշտալին այն է, որ վարչապետի քարոզչական մեքենան, որը գրեթե չի տարբերվում, կրկնում եմ, սովետական քարոզչական մեթոդոլոգիայից, ուրիշներին է մեղադրում սուսլովյան ագիտացիայի մեջ: Պարոն վարչապետ, Ձեր ֆեյքերին բացատրեք (լեկցիաներ կարդալը Ձեզ մոտ լավ է ստացվում), որ ես խոսում եմ երկրի տնտեսությունը Ձեր կառավարության կողմից փոշիացնելու մասին, Դուք ասում եք, թե ես եղել եմ Հանրապետություն կուսակցության երիտթևի նախագահ, ես խոսում եմ գազի խայտառակ համաձայնագրերից, Դուք ասում եք, թե ես եղել եմ Հայաստանի Երիտասարդական կուսակցության նախագահ, ես ասում եմ երկիրը դատարկվում է և պետական բյուջեն մսխվում է, Դուք ինձ ասում եք՝ կուսակցություններ եմ փոխել, նույնիսկ հասանք նրան, որ ես, փաստորեն, անդամակցել եմ Գեղամյանի կուսակցությանը։ Ինչքան է կարելի անհիմն լուրեր տարածելու հիման վրա փորձել պաշտպանվել: Ձեր ВРЕМЯ-ին ասեք՝ գոնե ավելի հետաքրքիր բան մտածեն, ու պատասխանեն բարձրացված հարցերին ըստ էության։ Իսկ կուսակցափոխությունից խոսելուց առաջ, պարոն Սարգսյան, երևի հիշենք Ձեր համազգային շարժման ակտիվ գործունեությունը, ԱԺՄ-ի անդամ լինելը, իսկ այժմ էլ՝ ՀՀԿ-Ֆուտլյարով, բայց բովանդակությամբ ռամկավար լինելը: Ասեմ նաև, որ մենք լավատես ենք և կարծում ենք, որ 2014թ. Հայաստանը կունենա նոր վարչապետ:
Վահան Բաբայան. «Տիգրան Սարգսյանի ATV-ն վերջնականապես նմանվեց 1991 թվականի ВРЕМЯ-ին»
Վարչապետ Տիգրան Սարգսյանին
Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի ATV-ն վերջնականապես նմանվեց 1991 թվականի ВРЕМЯ-ին, որտեղ հողը ոտքերի տակից գնացող Գորբաչովը փորձում էր փրկել վաղուց կործանված ԽՍՀՄ-ի և իր դեմքը։ Զավեշտալին այն է, որ վարչապետի քարոզչական մեքենան, որը գրեթե չի տարբերվում, կրկնում եմ, սովետական քարոզչական մեթոդոլոգիայից, ուրիշներին է մեղադրում սուսլովյան ագիտացիայի մեջ:
Պարոն վարչապետ, Ձեր ֆեյքերին բացատրեք (լեկցիաներ կարդալը Ձեզ մոտ լավ է ստացվում), որ ես խոսում եմ երկրի տնտեսությունը Ձեր կառավարության կողմից փոշիացնելու մասին, Դուք ասում եք, թե ես եղել եմ Հանրապետություն կուսակցության երիտթևի նախագահ, ես խոսում եմ գազի խայտառակ համաձայնագրերից, Դուք ասում եք, թե ես եղել եմ Հայաստանի Երիտասարդական կուսակցության նախագահ, ես ասում եմ երկիրը դատարկվում է և պետական բյուջեն մսխվում է, Դուք ինձ ասում եք՝ կուսակցություններ եմ փոխել, նույնիսկ հասանք նրան, որ ես, փաստորեն, անդամակցել եմ Գեղամյանի կուսակցությանը։ Ինչքան է կարելի անհիմն լուրեր տարածելու հիման վրա փորձել պաշտպանվել: Ձեր ВРЕМЯ-ին ասեք՝ գոնե ավելի հետաքրքիր բան մտածեն, ու պատասխանեն բարձրացված հարցերին ըստ էության։ Իսկ կուսակցափոխությունից խոսելուց առաջ, պարոն Սարգսյան, երևի հիշենք Ձեր համազգային շարժման ակտիվ գործունեությունը, ԱԺՄ-ի անդամ լինելը, իսկ այժմ էլ՝ ՀՀԿ-Ֆուտլյարով, բայց բովանդակությամբ ռամկավար լինելը:
Ասեմ նաև, որ մենք լավատես ենք և կարծում ենք, որ 2014թ. Հայաստանը կունենա նոր վարչապետ:
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից