Լրահոս

27.12.2013 22:21


Սեուլը դատապարտել է Ճապոնիայի վարչապետի այցելությունը ռազմականացված տաճար

Սեուլը դատապարտել է Ճապոնիայի վարչապետի այցելությունը ռազմականացված տաճար

Հարավային Կորեայի Ազգային ժողովը հնարավոր է՝ հաջորդ շաբաթ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբէի Տոկիոյի՝ Յասուկինիի «ռազմականացված» տաճարի այցելությունը դատապարտող բանաձև ընդունի։ Բոլոր խորհրդարանական ուժերը կողմ են արտահայտվել բանաձի ընդունմանը։ Վարչապետի այցը «ռազմականացված» տաճար վտանգի տակ է դրել Հյուսիսարևելյան Ասիայի երկրների խաղաղ համակեցությունը։ Այս մասին հայտարարել է կառավարող «Սենուրի» կուսակցության անդամ Չխվե Գեն Խվան։ Յասուկինիի ռազմականացված տաճարում, որտեղ պահվում են 2.5 մլն զինվորների և սպաների հուշատախտակները, Ճապոնիայի համար ընկած տարբեր պատերազմներում, խոնարհվում են բոլոր զոհվածների հոգիների առջև։ Քաղաքական գործիչների այցելությունը տաճար ամեն տարի ասիական երկրների կողմից ընկալվում է իբրև ռազմականացման դրսևորում։

Այս խորագրի վերջին նյութերը