Եվս մի քանի օր, եւ 2014 թվականը՝ Կապույտ Փայտե ձիու տարին, անկասելիորեն կմտնի իր իրավունքների մեջ՝ բերելով մեզ նոր հույզեր ու տրամադրություններ, անուրջներ ու սպասումներ:
Անցնող 2013-ը՝ նշանավորվելով որպես Արցախյան շարժման եւ Մեծ երկրաշարժի 25-ամյակների տարի, անջնջելի հետագիծ թողեց մեր գործերի ու արարումների վրա, առանձնացավ ինչպես հաղթական ընտրություններով, այնպես էլ քաղաքացիների իրավունքների, արդարության ու ինքնիշխանության համար ժողովրդական ոգորումների աննախադեպ թափով: Այն մեզ պատգամեց, որ պայքարի հաջողությունն իրեն զգալ է տալիս այնտեղ, որտեղ ավարտվում է մեկ անձի ինքնափառաբանումը եւ սկսվում յուրաքանչյուրի գործնական ինքնադրսեւորումը:
Աշխատանքի «առյուծի բաժինը» կատարեցինք միասին, բայցեւ հասկացանք, որ տակավին թերի մնաց մեր հավաքական ակնկալիքների ամբողջացումը, չհաջողվեց հաղթահարել մեկուսի ինքնակարեւորման եւ դիտորդական մեծախոսության համախտանիշը, մեկտեղել առկա իրավիճակով մտահոգված բոլոր քաղաքացիների ու հասարակական-քաղաքական ուժերի կարողականությունը եւ պայքարը պսակել վերջնական հաղթանակով: Ուրեմն՝ Նոր տարում մեզ սպասում են նոր, կարեւոր գործեր եւ ձեռքբերումները բազմապատկելու հանձնառություն:
Լիահույս եմ, որ՝ համախմբելով մեր շարքերը, կկարողանանք գալիք տարում լրացնել բացթողումները եւ լուծում տալ բոլոր այն հիմնախնդիրներին, որոնք կենսական անհրաժեշտություն են երկրի ու հայ ժողովրդի համար: Հատկապես հպարտ եմ մեր երիտասարդներով, ովքեր այս օրերին անդուլ-անդադրում շարունակում են ազատ, անկախ, իրավական Հայաստանի որոնումը:
Վճռականություն, անկոտրում կամք եւ միասին գործելու պատրաստակամություն դրսեւորելու պարագայում, հավատացած եմ, ամեն ինչ… հնարավոր է: Մենք դեռ կգանք երկրորդ հոդվածին:
Րաֆֆի Հովհաննիսյանի Ամանորյա ուղերձը
Թանկագին հայրենակիցներ,

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ:
Րաֆֆի Կ. Հովհաննիսյան