Լրահոս

27.12.2013 16:02


Դատարանը տեղափոխել է «Ուկրաինայի միացյալ էներգոհամակարգերի» գործի քննությունը Տիմոշենկոյի չներկայանալու պատճառով

Դատարանը  տեղափոխել է  «Ուկրաինայի միացյալ էներգոհամակարգերի» գործի քննությունը  Տիմոշենկոյի չներկայանալու պատճառով

Խարկովի շրջանային դատարանը տեղափոխել է «Ուկրաինայի միացյալ էներգոհամակարգեր» կորպորացիայի գործունեության խախտումների մասին գործը մինչև 2014թ. հունվարի 24–ը։ Ինչպես հայտարարել է դատավոր Կոնստանտին Սադովսկին, գործի քննումը հնարավոր չէ դատապարտյալ Յուլյա Տիմոշեմկոյի բացակայության պատճառով, ինչպես նաև նրա պաշտպանի, որի դերում հանդես է գալիս Ուկրաինայի նախկին վարչապետի աղջիկ Եվգենյան։ Նախկին վարչապետը մեղադրվում է մի շարք օրինազանցությունների մեջ՝ լիազորությունների չարաշահման, հարկերի չվճարման և մի շարք այլ մեքենայությունների։ Այս մասին տեղեկացնում է «ИТАР-ТАСС»-ը

Այս խորագրի վերջին նյութերը