Կարակասում Չավեսի կողմնակիցները հարձակվել են ընդդիմադիր հեռուստաալիքի գրասենյակի վրա
Կարակասում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր Globovisionհեռուստաալիքի վրա։ Ենթադրվում է, որ հարձակման հետևում կանգնած են Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցները։
Globovision-ի աշխատակիցների վկայությամբ՝ հարձակվողները, ինչպես Ուգո Չավեսը, կրել են կարմիր բերետներ։ Նրանք զինված են եղել հրազենով և հեռուստաալիքի ներկայացուցիչների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել։ Արդյուքնում տուժել է երկու մարդ, ընդ որում, վիրավորներից մեկը Globovision-ի գրասենյակի անվտանգությունը վերահսկող ոստիկանն է եղել։
Վենեսուելայի ՆԳ նախարար Թարեք Էլ-Աիսսամին կատարվածը որակել է որպես լուրջ հանցագործություն և խոստացել է հայտնաբերել ու պատժել մեղավորներին։ Միաժամանակ պաշտոնական Կարակասը հայտարարել է, որ երկրի իշխանությունները հեռուստաալիքի գրասենյակի վրա հարձակման հետ որևէ կապ չունեն։
Globovision հեռուստաալիքը հայտնի է իր քննադատական վերաբերմունքով իշխող ռեժիմի հանդեպ։ Այն վաղուց Վենեսուելայի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է, իսկ անձամբ Չավեսն այդ հեռուստաալիքն անվանել է «ժողովրդի թշնամի»։
Կարակասում Չավեսի կողմնակիցները հարձակվել են ընդդիմադիր հեռուստաալիքի գրասենյակի վրա
Կարակասում հարձակում է տեղի ունեցել ընդդիմադիր Globovision հեռուստաալիքի վրա։ Ենթադրվում է, որ հարձակման հետևում կանգնած են Վենեսուելայի գործող նախագահ Ուգո Չավեսի կողմնակիցները։
Globovision-ի աշխատակիցների վկայությամբ՝ հարձակվողները, ինչպես Ուգո Չավեսը, կրել են կարմիր բերետներ։ Նրանք զինված են եղել հրազենով և հեռուստաալիքի ներկայացուցիչների նկատմամբ արցունքաբեր գազ են կիրառել։ Արդյուքնում տուժել է երկու մարդ, ընդ որում, վիրավորներից մեկը Globovision-ի գրասենյակի անվտանգությունը վերահսկող ոստիկանն է եղել։
Վենեսուելայի ՆԳ նախարար Թարեք Էլ-Աիսսամին կատարվածը որակել է որպես լուրջ հանցագործություն և խոստացել է հայտնաբերել ու պատժել մեղավորներին։ Միաժամանակ պաշտոնական Կարակասը հայտարարել է, որ երկրի իշխանությունները հեռուստաալիքի գրասենյակի վրա հարձակման հետ որևէ կապ չունեն։
Globovision հեռուստաալիքը հայտնի է իր քննադատական վերաբերմունքով իշխող ռեժիմի հանդեպ։ Այն վաղուց Վենեսուելայի իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է, իսկ անձամբ Չավեսն այդ հեռուստաալիքն անվանել է «ժողովրդի թշնամի»։
Ըստ «El Pais»-ի