Լրահոս

28.12.2013 13:43


«Հետաքրքիր քրեածին թվաբանություն է ստացվում»

«Հետաքրքիր քրեածին թվաբանություն է ստացվում»

Լրագրողի այն հարցին, թե 189 դոլարով Ռուսաստանից գնված գազը Հայաստանում վաճառվում է ավելի թանկ, ՀՀ վարչապետը նշեց, որ շարքային սպառողը 1000խմ գազի դիմաց վճարում է 340 դոլար: Իսկ այն այսօր համարժեք է 138 հազար ՀՀ դրամի: Սուտ է: Բոլորը գիտեն, որ շարքային սպառողը 1խմ գազի դիմաց այսօր վճարում է ոչ թե 138 դրամ, այլ 156, հետևաբար, 1000խմ գազը կարժենա 156 հազար դրամ, որն այսօրվա արտարժույթով համարժեք է 383 ԱՄՆ դոլարի: Հետաքրքիր քրեածին թվաբանություն է ստացվում՝ 1000 խմ գազը ո՞ւմ մտահղացմամբ է 340 դոլարի փոխարեն քաղաքացուն վաճառվում 383 դոլարով, և ո՞վ պետք է պատասխան տա այս թալանի համար:

Հայկ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը