Լրահոս

28.12.2013 11:53


«Տիգրան Սարգսյանը տաբուրետկի վրա պարանը վզին կանգնած է»

«Տիգրան Սարգսյանը տաբուրետկի վրա պարանը վզին կանգնած է»

ՀՀ կառավարության մի շարք անդամներ առնվազն պետք է հրաժարական ներկայացնեն, քանի որ նրանց տնտեսական քաղաքականությունը ձախողվել է: Իմ կարծիքով, Հայաստանի տնտեսության ներկայիս վիճակը շատ քիչ է պայմանավորված համաշխարհային ճգնաժամով, այլ պայմանավորված է ներքին տնտեսական սխալ քաղաքականությամբ:
Գազի գինը 3 տարի գաղտնի է պահվել կառավարության կողմից:ժողովրդի համար «շոկային թերապիայի չէր վերածվի, եթե գաղտնի չպահվեր։
Տիգրան Սարգսյանը և կառավարության անդամները պետք է ելույթներ ունենային հեռուստատեսությամբ, տեղեկացնեին բնակչությանը ստեղծված իրավիճակի մասին և հորդորեին խուճապի չմատնվել: Գործող կառավարությանն այսուհետ դժվար կլինի վերադարձնել մարդկանց վստահությունը: Հայրենի կառավարությունը հենց իր ոտքով գնացել ընկել է միջազգային բանկերի ու արժույթաֆոնդերի ձեռքը, իսկ որ դրանք քաղաքական գործիքներն են և ոչ թե կոմերցիոն, հայտնի է վաղուց ու հիմա Տիգրան Սարգսյանը տաբուրետկի վրա պարանը վզին կանգնած է, ցանկածած սխալ շարժում և վերջները կգա, միակ հույսը նա է, որ տաբուրետկեն տակներից քաշող չլինի, ինչն էլ մեր ընդիմությունը հասկացել է ու գործողությունների անցել....
Հ.Գ. պրոֆան կառավարությունը՝ հավասար է դանդաղ մահվան:

Րաֆֆի Գյոզալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը