Լրահոս

28.12.2013 14:26


«Սրանց դեմը կարելի է առնել միայն մի ձևով` իշխանափոխություն անելով»

«Սրանց դեմը կարելի է առնել միայն մի ձևով` իշխանափոխություն անելով»

Անբարոյականությունը՝ որպես քաղաքական սկզբունք:

Այսօր Հայաստանում մի այնպիսի որակի իշխանություններ են, որ նույնիսկ Օրուելի «Անասնաֆերմայի» հերոս խոզերը ավելի լավ կղեկավարեին երկիրը: Այսօրվա իշխանությունները մեկ լումայի դրական գործ չեն արել երկրի ու ժողովրդի համար: Տեր-Պետրոսյանի օրոք հաղթեցինք ղարաբաղյան պատերազմում: Քոչարյանի օրոք երկիրը ոտքի կանգնեցրինք, միջազգային ասպարեզում հնչեցրինք ցեղասպանության ճանաչման և ԼՂՀ-ի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցերը: Իսկ գործող իշխանությունների օրոք միայն ու միայն ձախողումներ և խայտառակություններ արձանագրվեցին: Այս իշխանությունները «հաղթեցին» ժողովրդին և ստիպեցին արտագաղթել: Իշխանությունները կողոպտեցին պետական բյուջեն և գումարները լցրին իրենց և իրենց բարեկամների գրպանները: Իշխանությունները լացում են, թե մանկապարտեզների համար փող չունենք, բայց Կիպրոսում օֆշոր են պահում: Սա քիչ էր, դեռ փորձում են սեփական անբարոյականությունն ու հանցագործությունը բարդել այլոց վրա՝ Ծառուկյանի, Վարդան Օսկանյանի և այլն: Սրանց դեմը կարելի է առնել միայն մի ձևով` իշխանափոխություն անելով: Ու բոլորին հատիկ առ հատիկ հանցագործությունների համար դատել: Կա՛մ դա է լինելու, կա՛մ սրանք հայ ժողովրդին են դատապարտելու, և մենք մեր պետականությունը կկորցնենք:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը