Թուրքիայում զանգվածային բախումներ են տեղի ունեցել (տեսանյութ)
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեկտեմբերի 27–ի երեկոյան Թուրքիայի մայրաքաղաքում զանգվածային բախումներ են տեղի ունեցել։ Ոստիկանները, բռնի ուժի գործադրմամբ, արգելել են հայտնի «կուռուպցիոն սկանդալից» հետո բռնկված բողոքի գործողության մասնակիցներին երթ իրականացնել դեպի կենտրոնական Թաքսիմ հրապարակ։ Ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառվել։
Կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների ու ոստիկանների միջև բախում է տեղի ունեցել նաև Անկարայի Քենեդի փողոցում: Ըստ որոշ տվյալների՝ 70 ցուցարար բերման է ենթարկվել։
Բողոքի գործողություններ են տեղի ունենում նաև Ադանայում, Իզմիրում, Մերսինում, Էսքիշեհիրում, Քոջաելիում և այլ բնակավայրերում:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «կոռուպցիոն սկանդալի» մեջ ներգրավված է նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի որդին, ում ձերբակալելու մասին որոշում է կայացվել։ Արդեն իսկ ձերբակալվածների թվում են նաև նախարարների ու գործարարների որդիներ:

7or.am