Լրահոս

28.12.2013 23:40


«Մահմեդական եղբայրների» կողմնակիցներն այրել են Կահիրեի համալսարանի շենքը

Եգիպտոսում «Մահմեդական եղբայրներ» իսլամական խմբակցությանն աջակից ուսանողները երկու շենք են այրել Կահիրեի Ալ Ազխար համալսարանի տարածքում։ Այս մասին տեղեկացնում է newsru.com կայքը՝ հղում անելով Եգիպտոսի հանրային հեռուստատեսությանը: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ անկարգությունների հետևանքով մեկ մարդ է զոհվել: Ըստ «Ալ Ահրամ» պարբերականի՝ ուսանող-իսլամիստները փորձել են խափանել քննությունները՝ թույլ չտալով համակուրսեցիներին մտնել լսարան: Իրավիճակին խառնվել է ոստիկանությունը՝ կիրառելով արցունքաբեր գազ: Ոստիկանների և ուսանողների բախման ընթացքում իսլամիստներն այրել են երկու ֆակուլտետների շենքերը: «Մահմեդական եղբայրների» կողմնակիցները նորից բողոքի ակցիայով փողոց են դուրս եկել այն բանից հետո, երբ չորեքշաբթի Եգիպտոսի կառավարությունն այդ խմբակցությունը որակել է ահաբեկչական։

Այս խորագրի վերջին նյութերը