Լրահոս

28.12.2013 21:15


ԼՂՀ ԱԳ նախարար. «Մաքսային միությունը ԼՂ կարգավիճակի հետ որևէ առնչություն չունի»

ԼՂՀ ԱԳ նախարար. «Մաքսային միությունը ԼՂ կարգավիճակի հետ որևէ առնչություն չունի»

Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Կարեն Միրզոյանն անդրադարձել է Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի որոշմանը: Այս մասին տեղեկացնում է «azatutyun.am»–ը։ Նրա խոսքով՝ Մաքսային միությունը ԼՂ կարգավիճակի հետ որեւէ առնչություն չունի։ Այն տնտեսական համագործակցության նպատակներ հետապնդող կազմակերպություն է և կոչված չէ, ոչ էլ ի վիճակի է հետապնդել որևէ քաղաքական հարց․ - «Լեռնային Ղարաբաղի հանրապետության կարգավիճակը որոշվել է իր ազգաբնակչության կողմից անկախության հանրաքվեի միջոցով, վերահաստատվել է սահմանադրական հանրաքվեի ճանապարհով, և ես այսօր չեմ տեսնում որևէ պատճառ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի որոշումը ենթարկվի փոփոխության»:

«Ուղղակի առնչություն Մաքսային միության խնդրին մենք չունենք: Դա նման է մոտավորապես, ոնց որ, ասենք, Քիմ Քարդաշյանի երեխայի քաշի քննարկման նյութին: Մենք մոտավորապես նույն առնչությունն ունենք այս պարագայում: Եվ ես կարծում եմ՝ Քիմ Քարդաշյանի երեխայի հարցը ավելի ակտուալ է մեզ համար․ հայուհի է, գեղեցիկ է», - նշեց Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը:

Մանրամասները՝ azatutyun.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը