Ուզբեկստանը միացել է ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու պայմանագրին
Ուզբեկստանը դարձավ ԱՊՀ երկրների ազատ առևտրի գոտու պայմանագրին միացած իններորդ պետությունը: Հանրապետության նախագահ Իսլամ Քարիմովը համապատասխան օրենքն արդեն ստորագրել է։ Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը՝ «ИТАР-ТАСС»-ին հղումով։
Պայմանագիրը պետք չէ շփոթել Մաքսային միության հետ՝ Բելառուսի և Ղազախստանի մասնակցությամբ: Ազատ առևտրի պայմանագրին են միացած նաև Ուկրաինան, Հայաստանը և Մոլդովան: Եվս երկու մասնակից՝ Ղրղզստանը և Տաջիկստանը, դեռ չեն վավերացրել պայմանագիրը: