Լրահոս

30.12.2013 00:03


«ՀայՋրմուղը» գիշերը խնայել է ջրերը

«ՀայՋրմուղը» գիշերը խնայել է ջրերը
Գարեգին Նժդեհ 15 հասցեում արդեն 4-րդ օրն է ջուր չկա: Ամբողջ ջրամատակարարաման համակարգը սառել է: Բնակիչները համատիրության հետ նախաձեռնել են մաքրման աշխատանքներ:
«-22 աստիճան ցրտի պայմաններում ՀայՋրմուղկոյուղին որոշել է գիշերը անջատել ջրերը, որպեսզի ավազանները լցնի։ Բայց չէ, որ մենք պայմանագիր ենք կնքել մշտական ջուր ապահովվելու համար»,-ասում են բնակիչները։
Հասցվել է հսկայական չափերի վնաս, կատարվում են այս պահին ջրամատակարարման խողովակների վերանորոգում:
Ո՞վ է փոխհատուցելու վնասները:
Հայջրմուղկոյուղի զանգահարեցի, պարզվեց, համարը որը ես հավաքել եմ գոյություն չունի:
Թեհմինե Ենոքյան

Այս խորագրի վերջին նյութերը