Լրահոս

30.12.2013 12:07


«Երկրում ստեղծված խայտառակ իրավիճակի համար առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»

«Երկրում ստեղծված խայտառակ իրավիճակի համար առաջին պատասխանատուն Սերժ Սարգսյանն է»

Այս մի քանի օրվա ընթացքում ամբողջ նյուսֆիդս լցված է Տիգրան Սարգսյանի մասին լուրերով: Ես, բնականաբար, կիսում եմ այն բոլոր քննադատությունները, որոնք ուղղված են վարչապետի հասցեին, քանի որ այն, ինչն ինքը անում է մեր երկրի տնտեսության հետ, ուղղակի սարսափելի է: Սակայն պետք չէ մոռանալ, որ այս երկրի դժբախտությունների համար պատասխանատուն միայն Տիգրան Սարգսյանը չէ, և որ մեծերին է պետք գլխից բռնել: Իսկ հաշվի առնելով այն, որ իշխող կուսակցության, ինչպես նաև երկրի ֆորմալ նախագահը Սերժ Սարգսյանն է, երկրում ստեղծված խայտառակ իրավիճակի համար առաջին պատասխանատուն հենց ինքն է, և, իմ խորին համոզմամբ, պետք չէ գերկենտրոնանալ միայն Տիգրան Սարգսյանի վրա, քանի որ այդ դեպքում մարդկանց ուշադրությունը շեղվում է այս ամենի գլխավոր պատասխանատուից` Սերժ Սարգսյանից, ում, իմ կարծիքով, միայն ձեռնտու է, որ հասարակության ուշադրությունը կենտրոնանա ցանկացածի, բայց ոչ իր վրա:

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը