Վոլգոգրադի ահաբեկչության զոհերի և տուժածների թվում հայեր չկան
Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.40-ին ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 08.10-ի սահմաններում Վոլգոգրադ քաղաքի Դերժինսկի շրջանի Համինսկի շուկայի մոտակայքում՝ համար 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում տեղի է ունեցել պայթյուն:
Ըստ նախնական տվյալների 14 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել:
ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից ճշտվել է, որ զոհերի և տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն էր տեղի ունեցել. կապ էր հաստատվել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով զոհվել է 17, հոսպիտալացվել` 40 մարդ: Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկային, իսկ տուժածների թվում՝ երկու հայուհիներ՝ Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առոջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ 010 36 02 97, 911
Վոլգոգրադի ահաբեկչության զոհերի և տուժածների թվում հայեր չկան
Դեկտեմբերի 30-ին, ժամը 09.40-ին ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 08.10-ի սահմաններում Վոլգոգրադ քաղաքի Դերժինսկի շրջանի Համինսկի շուկայի մոտակայքում՝ համար 15 երթուղին սպասարկող տրոլեյբուսում տեղի է ունեցել պայթյուն:
Ըստ նախնական տվյալների 14 մարդ զոհվել է, 18-ը՝ վիրավորվել:
ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոնից ճշտվել է, որ զոհերի և տուժածների թվում հայեր կամ ՀՀ քաղաքացիներ չկան:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 29-ին Վոլգոգրադում` երկաթուղային կայարանի շենքում, Մոսկվայի ժամանակով ժամը 12.45-ին պայթյուն էր տեղի ունեցել. կապ էր հաստատվել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնից ՌԴ ԱԻ նախարարության ճգնաժամային իրավիճակների ազգային կառավարման կենտրոն, որտեղից հայտնել էին, որ պայթյունի հետևանքով զոհվել է 17, հոսպիտալացվել` 40 մարդ:
Ըստ նախնական տվյալների` զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկային, իսկ տուժածների թվում՝ երկու հայուհիներ՝ Նինա Հարությունյանը (1981թ. ծնված) եւ Սուսաննա Գրիգորյանը (1978թ. ծնված), որոնց առոջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ում ստեղծվել է թեժ գիծ՝ 010 36 02 97, 911