ՀՀ ԱՄՆ դեսպանատան տարածքում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11.25-ին ԱՄՆ դեսպանատանը անվտանգության աշխատակցից ԱԻՆ–ում տեղեկատվություն է ստացվել, որ դեսպանատան տարածքում տրանսպորտային միջոցի ստուգման ժամանակ պայթուցիկ սարքի առկայության վերաբերյալ կասկած է առաջացել:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻԿ-ի 2 սակրավորական և ՃԿԿ ԱԻ օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ «Շևրոլե սուբուրբան» մակնիշի 01D060AM և «Ֆորդ» մակնիշի 01T016AM պետհամարանիշերի ավտոմեքենաների ամենօրյա ստուգման արդյունքում, սարքն արձանագրել է «Նիտրո» ազդանշանը:
Տրանսպորտային միջոցները ստուգվել են ոստիկանության կինոլոգիական ծառայության կողմից՝ վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել և վերձվել է քսուկի փորձանմուշ հետագա հետազոտության համար:
Մինչ հետազոտության արդյունքների պատասխանը տրանսպորտային միջոցները չեն շահագործվելու: