Ռոբերտ Քոչարյանի մեսիջը հանրությանն ու Սերժ Սարգսյանին
Բազմամիլիարդանոց գումարներ մսխած, օֆշորային մեքենայությունների մեջ թաթախված և բոլոր ոլորտներում տապալված Տիգրան Սարգսյանի շոու–ասուլիսին հաջորդած Ռոբերտ Քոչարյանի արձագանքը «Աղջիկ քեզ ասում եմ, հարս դու հասկացիր» ոճի մեջ էր։
Անդրադառնալով շինարարության ոլորտում տիրող իրավիճակին ու վարչապետի հնչեցրած գնահատականներին՝ ՀՀ 2–րդ նախագահը ներկայացրել է իր մեկնաբանությունները։
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանն ու նրա մարդկային որակներին, ապա ըստ Քոչարյանի՝ միջազգային տնտեսական ճգնաժամին հղում անելով սեփական ձախողումներն արդարացնելու ձևը վաղուց սպառել է իրեն։
«Պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»,– իր խոսքն ամփոփել է Ռ. Քոչարյանը:
Սրանք գնահատականներ են, որոնց հետ որևէ բանական ու բարոյական մարդ չի կարող չհամաձայնել։ Գնահատականները, սակայն, ոչ միայն ու ոչ այնքան Տիգրանի վերաբերյալ էին։
Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Քոչարյանը Տիգրանին է քննադատել։ Այո՛, խոսքերն ուղղակիորեն «տիրացուին» էին վերաբերում, բայց քարը նետված էր Տիգրանի «պահապան հրեշտակ» Սերժ Սարգսյանի՛ «բոստանը»։
Բոլորն էլ գիտեն, որ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի երազած «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիքն է և իր պաշտոնին է մնում բացառապես Բաղրամյան 26–ի շնորհիվ։ Երկրում տիրող վիճակի գլխավոր պատասխանատուն, բնականաբար, Սերժ Սարգսյանն է։ Եվ հետևաբար՝ եթե թերարժեք վարչապետը անթույլատրեի ճոխություն է երկրի համար, ապա թերարժեք վարչապետի սիամական երկվորյակՍերժ Սարգսյանի նախագահությունն ընդհանրապես պատուհաս է երկրի համար. սա՛ էր Քոչարյանի գլխավոր մեսիջն ուղղված հանրությանն ու Սերժ Սարգսյանին։
Կարեն Հակոբջանյան
Հ.Գ.։ Նրանք, ովքեր շրջանառության մեջ են դնում այն տեսակետը, թե իբր ԲՀԿ–ն Տիգրան Սարգսյանին է քննադատում, որպեսզի վարչապետի աթոռը բաժին հանի Ռոբերտ Քոչարյանին, կամ թե իբր Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վարչապետ նշանակվել, կամա թե ակամա խաղում են «Սերժ Սարգսյան & Co»–ի դաշտում։ Նման բան չկա ու չի կարող լինել (մի քիչ որ ուղեղներդ շարժեք, կհասկանաք)։ Իսկ թե ինչու է այդպես ստացվում և ինչու է նմանատիպ քարոզ տարվում, կխոսենք մեկ այլ հոդվածի շրջանակներում։
Մեկ բան ակնհայտ է. «Եկեք Սերժին ու Տիգրանին պաշտպանենք, որպեսզի Քոչարյանը չգա» կոդը դհոլային բնույթ ունի և վաղուց չի աշխատում, քանզի երկրում այնպիսի ավերածություններ են գործվել, որ Քոչարյանին քննադատելով՝ Տիգրանին կամ առավելևս Սերժին պաշտպանելու տարբերակը շարքից դուրս է եկել։
Միգուցե 2008–ին կամ նույնիսկ 2009–ի սկզբնամասում հնարավոր էր «բոբո» Քոչարյանով սեփական հետույքը փրկել ու մի քանի ոչխարի համոզել, որ Սարգսյանը Քոչարյանի համեմատ չարյաց փոքրագույնն է, բայց որոշ ժամանակ անց մարդիկ տեսան, թե ինչով են զբաղված սրանք, ով է «բոբոն» և ովքեր են տանուլ տվել երկիրը։
Սերժն անգամ Արթուր Բաղդասարյանի կամ Արտաշես Գեղամյանի համեմատ է չարյաց մեծագույնը։ Այնպես որ գեբելսյան քարոզչամեքենայի էժանագին «տրյուկներն» արժեզրկվել են դրա տերերի հետ միասին։
Ռոբերտ Քոչարյանի մեսիջը հանրությանն ու Սերժ Սարգսյանին
Բազմամիլիարդանոց գումարներ մսխած, օֆշորային մեքենայությունների մեջ թաթախված և բոլոր ոլորտներում տապալված Տիգրան Սարգսյանի շոու–ասուլիսին հաջորդած Ռոբերտ Քոչարյանի արձագանքը «Աղջիկ քեզ ասում եմ, հարս դու հասկացիր» ոճի մեջ էր։
Անդրադառնալով շինարարության ոլորտում տիրող իրավիճակին ու վարչապետի հնչեցրած գնահատականներին՝ ՀՀ 2–րդ նախագահը ներկայացրել է իր մեկնաբանությունները։
Ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանի վարած քաղաքականությանն ու նրա մարդկային որակներին, ապա ըստ Քոչարյանի՝ միջազգային տնտեսական ճգնաժամին հղում անելով սեփական ձախողումներն արդարացնելու ձևը վաղուց սպառել է իրեն։
«Պատասխանատվությունից այստեղ հնարավոր չէ խուսափել: Եթե վարչապետը սա չի հասկանում, ուրեմն նա բանականության դեգրադացիա է ապրել: Եթե հասկանալով է ստում ու խուսանավում՝ փորձելով մեղքը գցել Անդրանիկ Մարգարյանի կառավարության և ինձ վրա, ուրեմն դա բարոյականության դեգրադացիա է: Հավանաբար, գործ ունենք բանականության և բարոյական դեգրադացիայի լիարժեք համադրության հետ: Ամեն դեպքում, թերարժեք վարչապետը անթույլատրելի ճոխություն է երկրի համար»,– իր խոսքն ամփոփել է Ռ. Քոչարյանը:
Սրանք գնահատականներ են, որոնց հետ որևէ բանական ու բարոյական մարդ չի կարող չհամաձայնել։ Գնահատականները, սակայն, ոչ միայն ու ոչ այնքան Տիգրանի վերաբերյալ էին։
Սխալվում են բոլոր նրանք, ովքեր կարծում են, թե Քոչարյանը Տիգրանին է քննադատել։ Այո՛, խոսքերն ուղղակիորեն «տիրացուին» էին վերաբերում, բայց քարը նետված էր Տիգրանի «պահապան հրեշտակ» Սերժ Սարգսյանի՛ «բոստանը»։
Բոլորն էլ գիտեն, որ Տիգրան Սարգսյանը Սերժ Սարգսյանի երազած «Մեկ օլիգարխի տնտեսության» կառուցման գործիքն է և իր պաշտոնին է մնում բացառապես Բաղրամյան 26–ի շնորհիվ։ Երկրում տիրող վիճակի գլխավոր պատասխանատուն, բնականաբար, Սերժ Սարգսյանն է։ Եվ հետևաբար՝ եթե թերարժեք վարչապետը անթույլատրեի ճոխություն է երկրի համար, ապա թերարժեք վարչապետի սիամական երկվորյակ Սերժ Սարգսյանի նախագահությունն ընդհանրապես պատուհաս է երկրի համար. սա՛ էր Քոչարյանի գլխավոր մեսիջն ուղղված հանրությանն ու Սերժ Սարգսյանին։