Լրահոս

30.12.2013 19:50


«Թռուցիկները ցանկացել է մտցնել Շանթ Հարությունյանի որդու բերանը»

«Թռուցիկները ցանկացել է մտցնել Շանթ Հարությունյանի որդու բերանը»

Այսօր Շանթ Հարությունյանի որդին Շահեն Հարությունյանը մի խումբ համախոհ-ընկերների հետ թռուցիկներ է բաժանել 2014 թվականի հունվարի մեկին Ազատության հրապարակում կայանալիք ակցիայի հետ կապված: Ակցիայի կարգախոսն է 2014 թվականը Հայաստանը առաց քաղբանտարկայների: Երևանի մետրոպոլիտենի տարբեր կայարաններում նրանց են մոտեցել քաղաքացիակն համազգեստով, հաստագլուխ տղամարդիկ և խոչընդեոտել են թռուցիկների բաժանմանը: Բարեկամություն մետրոյում Շահենին է մոտեցել հաստագլուխ մի տղամարդ, որը երկար բանավեճից հետո ներկայացել է Աշոտ անունով, ով նույն կայարանում հրահանգներ է տվել ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին: Վեճի բռնվել անչափահաս 14 ամյա Շահենի հետ, նրան հրել և գցել է գետին ու ձեռքի թռուցիկները ցանկացել է մտցնել նրա բերանը: Մի կերպ հաջողվել է Շահենին ազատել ռեժիմի կողմից սատարվող հանցագործի ձեռքերից: Տղան ընդամենը ցանկանում է օգնել հորը: Ու այս ամենը կատարվել է ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ...։

Անի Կաղինյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը