Ի՞նչ ակնկալիքներ ունեն պատգամավորները Ձմեռ պապիկից
«7օր»հետաքրքրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներից, թե ինչ ակնկալիքներ ունեն նրանք Ձմեռ պապիկից։ Պարզվում է՝ մեր պատգամավորներից շատ քչերն են հավատով ու նոր սպասումներով լցված Նոր տարվա և Ձմեռ պապիկի նկատմամբ:
Օրինակ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարԳալուստՍահակյանըխորհուրդ տվեց հույսներս մեզ վրա դնել.
Ձմեռ պապից ոչ մի բան չի ակնկալում նաևՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը՝ չի հավատում Ձմեռ պապիկին: Մանկությունից էլ ամանորյա հիշողություններ չունի։ Չի էլ հիշում, թե ինչպես իմացավ, որ իրականում Ձմեռ պապ չկա։
Մեր այն հարցին էլ՝Ձմեռպապիկից գոնե չի՞ ակնկալում, որ հաջորդտարի իրբիզնեսներըծաղկեն, նա պատասխանեց.
ՀՀ ԱԺ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ ՏիգրանՈւրիխանյաննէլ 2013–ը ճանապարհում է սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվող ընտանիքների մասին մտահոգված։
–Ցանկանում եմ, որ մերերկրումշատլուրջ, ծայրահեղ, նվազագույնկենսակերպապահովելուհնարավորությունչունեցողընտանիքներՁմեռպապըայցելի,–ասաց նա:
Ի՞նչ ակնկալիքներ ունեն պատգամավորները Ձմեռ պապիկից
«7օր» հետաքրքրվել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներից, թե ինչ ակնկալիքներ ունեն նրանք Ձմեռ պապիկից։ Պարզվում է՝ մեր պատգամավորներից շատ քչերն են հավատով ու նոր սպասումներով լցված Նոր տարվա և Ձմեռ պապիկի նկատմամբ:
Օրինակ, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհուրդ տվեց հույսներս մեզ վրա դնել.
-Ես ավելի շատ մեր պետությունից ակնկալիքներ ունեմ: Երբ ասում ենք Ձմեռ պապից ակընկալիքներ, մենք պետք է հասկանանք, որ մենք ակնկալիքներ պետք է չունենանք: Մենք ինքներս պետք է աշխատենք ու ինքներս մեր Ձմեռ պապիկները լինենք:
Փոխարենը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը Նոր տարուց դրականն է սպասում։
-Տարին փակվում է, ամփոփում ես տարին ու այն բացթողումները, որ կարողացել ես արձանագրել, ուզում ես շտկվի: Ավելի քաղաքական է ստացվում,–ասաց նա:
Իսկ մանկության ամանորյա հիշողությունները պատգամավորի մոտ վառ են.
–Շատ են տպավորվել փոքր հասակում կազմակերպված երեկոները, որտեղ մենք կանչում էինք ու սպասում Ձմեռ պապիկին: Գալիս էր, փաթեթներ էր բերում: Տպավորվել է Ձմեռ պապիկի բերած մեքենան և ինքնաթիռը:
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանին էլ ավելի շատ հուզում են թոռնիկների սպասելիքները Ձմեռ պապիկից:
-Ձմեռ Պապիկից ակնկալում եմ այն ինչ թոռնիկներս են ակընկալում,–նշեց նա:
Թոռնիկներն «Աղվան պապին» արդեն արդեն նամակ գրել են, և, կարծես, այդքան էլ թանկարժեք նվերներ չեն խնդրել։
–Անշուշտ իմ բյուջեն կբավարարի. իմ երեխաները բյուջեն կարողանում են կազմակերպել։ Ըմբռնումով են մոտենում,–հպարտությամբ ասաց Ա. Վարդանյանը։
Իսկ անձամբ իր համար ՀՅԴ խմբակցության քարտուղարը ստեղծագործակա՛ն նվեր է ուզում.
–Հիմա մի նոր գործ եմ սկսում՝ ստեղծագործական: Եվ նամակ եմ գրելու, որ դա շարունակություն ունենա և Ձմեռ պապն օգնի:
Ի տարբերություն իր կուսակցի՝ ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Ձմեռ պապից ոչ մի բան չի ակնկալում։
–Լավ կլինի չգա: Գալիս է՝ ի՞նչ անի,–ամենայն լրջությամբ հայտարարեց նա։
Ձմեռ պապից ոչ մի բան չի ակնկալում նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սահակյանը՝ չի հավատում Ձմեռ պապիկին: Մանկությունից էլ ամանորյա հիշողություններ չունի։ Չի էլ հիշում, թե ինչպես իմացավ, որ իրականում Ձմեռ պապ չկա։
Մեր այն հարցին էլ՝ Ձմեռ պապիկից գոնե չի՞ ակնկալում, որ հաջորդ տարի իր բիզնեսները ծաղկեն, նա պատասխանեց.
–Ձմեռ պապը կապ չունի իմ բիզնեսների ծաղկելու հետ: Իմ աշխատանքի շնորհիվ է լինելու կամ հակառակը։
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանն էլ 2013–ը ճանապարհում է սոցիալ-տնտեսական վատ վիճակում գտնվող ընտանիքների մասին մտահոգված։
–Ցանկանում եմ, որ մեր երկրում շատ լուրջ, ծայրահեղ, նվազագույն կենսակերպ ապահովելու հնարավորություն չունեցող ընտանիքներ Ձմեռ պապը այցելի,–ասաց նա:
Պատգամավորների ամանորյա տրամադրություններին ծանոթացավ Մերի Մովսիսյանը