Ագարակ գյուղի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել
Դեկտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, ինչից գազալցակայանի աշխատակից Ս. Հ.-ը (ծնվ.1962թ.) ձեռքի վնասվածքով հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բարձր ճնշման կոմպրեսորի լիսեռից ծանրուկը պոկվել և վնասել է կոմպրեսորի արտաքին շերտը:
Ագարակ գյուղի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել
Դեկտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի խաչմերուկում՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, ինչից գազալցակայանի աշխատակից Ս. Հ.-ը (ծնվ.1962թ.) ձեռքի վնասվածքով հոսպիտալացվել է Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Ստեղծված իրավիճակը պարզաբանելու նպատակով դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բարձր ճնշման կոմպրեսորի լիսեռից ծանրուկը պոկվել և վնասել է կոմպրեսորի արտաքին շերտը: