Լրահոս

31.12.2013 10:34


Վահան Բաբայան. «Տարին ամփոփում ենք մի շարք խնդիրների լուծման համար պայքարողների լայն համախմբմամբ»

Վահան Բաբայան. «Տարին ամփոփում ենք մի շարք խնդիրների լուծման համար պայքարողների լայն համախմբմամբ»
Այս տարվա թերևս վերջին գրառումը, որով ուզում եմ ամփոփել 2013-ն ու սկսել 2014–ը։ Անցնող տարին գուցե ոմանց համար հաջողված էր, ոմանց համար ոչ, բայց հիշողությունները 2013-ից բավական շատ են։
Իհարկե, խնդիրները բազմաթիվ են, որոնք թվարկելը զուտ ժամանակի կորուստ է, քանի դեռ դրանք լուծում չեն ստացել։ Թե՛ որպես ԱԺ պատգամավոր, և թե՛ որպես ՀՀ քաղաքացի՝ աշխատել եմ որևէ կերպ օգտակար լինել հասարակությանը, բարձրաձայնել նրանց հուզող հարցերն ու նաև լուծումներ առաջարկել։
Իհարկե գնահատողը Ձեզանից յուրաքանչյուրն է, բայց փաստ է, որ տարին ամփոփում ենք մի շարք չլուծված խնդիրներով և դրանց լուծման համար պայքարողների լայն համախմբմամբ, ինչը, վստահ եմ, մոտ ապագայում մեր երկրում կհանգեցնի նոր փոփոխությունների։
Պարզապես պետք է աշխատել, երբեք չհանձնվել որևէ դժվարության առաջ, ձգտել կոնկրետ նպատակի իրականացմանը, և հավատացնում եմ, արդյունքը երկար սպասեցնել չի տա։
Լիահույս եմ, որ 2014-ը կլինի ոչ թե արտագաղթի ու տնտեսական աճի անկման, ոչ թե բողոքների ու ամեն քայլի հանդիպող անարդարության տարի, այլ հակադարձ համեմատական կլինի վերոնշյալ երևույթներին, բայց դա կախված է մեզանից յուրաքանչյուրից։
Շնորհավորում եմ բոլորիս Նոր տարվա և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ հույսը չկորցնելու կամք և դրական փոփոխությունների նկատմամբ հավատ, համախմբված աշխատելու կարողություն։ Եվ թող 2014-ը ոչ թե միայն կենացներով ու հույսերով ավելի լավը լինի, այլ իրականում։
Վահան Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը