Շանթ Հարությունյանի կինը մանրամասնում է միջադեպը. «Ոստիկաններն ինձ էլ հրեցին, գցեցին ներքև»
Անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանի եւ նրա աջակիցների Նոր Տարին եւ գալիք Սուրբ Ծնունդը շնորհավորելու ակտիվիստների այսօրվա նախաձեռնությունը Նալբանդյան-Սայաթ-Նովա խաչմերուկում ընդհատվել է ոստիկանների հետ բախումով: Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզան Բադալյանը, Aravot.am-ին պատմեց, որ բախումը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանները արգելել են Ազգային անվտանգության ծառայության շենքի մայթին իր որդուն եւ մյուս ակտիվիստներին շնորհավորել Շանթ Հարությունյանի եւ նրա աջակիցների Նոր Տարին.«Ակցիան տղաս՝ Շահենն էր կազմակերպել՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու, նրանց իրավունքների պահանջներով, ինչպես նաեւ որոշել էինք շնորհավորել տոների առթիվ: Խաղաղ երթ էինք ուզում անել, բայց ոստիկանները չթույլատրեցին եւ ասում էին դիմացի մայթից շնորհավորեք: Բայց դիմացի մայթը ազգային անվտանգության ծառայության հետ կապ չուներ, եւ մենք չհամաձայնեցինք: Մենք չէինք պատրաստվում գրավել ազգային անվտանգության ծառայության շենքը, ընդամենը շնորհավորելու էինք Շանթին, որն արդեն 8 օր է հացադուլի մեջ է, 8 օր հոգեբանական կտտանքների մեջ է՝ չհաշված, որ արդեն 2 ամիս է ձերբակալված է, բայց դեռ տեսակցություններ չկան: Այդ պահին մեր նախաձեռնությունն ընդամենն աջակցություն էր նրան: Հայտնվեցին կարմիր բերետավորները: Ակցիային մասնակցում էին մոտ 150 հոգի, որոնցից 50-ը կանայք էին, եւ նույնքան էլ տղամարդ ոստիկաններ եկան, փակեցին ճանապարհը, հրեցին, կանանց գցեցին ներքեւ»:

Մանրամասները՝ aravot.am–ում։