Չգիտեմ, բոլորի մո՞տ է էդպես, բայց իմ համար կոնկրետ էս Նոր տարին մի տեսակ շատ անկապ է։ Խոսքս հենց տրամադրության մասին է՝ մի տեսակ ո՛չ ես տրամադրություն ունեմ, ո՛չ էլ որևէ մեկի մոտ եմ նկատում էդ տոնական տրամադրությունը, նորի սպասումը, ինքնախաբեության հասնող հույսը։ Ոնց որ Հայաստանը գրված ու չգրված բոլոր օրենքների սահմանագիծն անցած լինի ու հիմա ազատ անկումով գլորվում է ցած։
Իրավիճակի ողբերգությունն այնքան մեծ է, որ մարդ չի էլ կարողանում գոնե մի պահ կտրվել ու փորձել ուրախանալ։ Էնպիսի տպավորություն է, որ ամեն օրը կորցնելով՝ է՛լ ավելի ենք գլորվում ներքև, ու ոչ թե պետք է ինքներս մեզ խաբելով ուրախանանք, տոնենք, այլ մտածենք ժամ առաջ էդ գահավիժումը կանգնեցնելու մասին։ Ախր հոռետեսական էլ չի էս տրամադրությունը, ուղղակի անկապ է, շա՛տ անկապ, ինչը ավելի մտահոգիչ է, քան եթե հոռետեսական լիներ։ Ուրեմն, առա՛ջ դեպի շրջադարձային 2014:
Արեգնազ Մանուկյան. Առա՛ջ դեպի շրջադարձային 2014

Աղբյուրը՝ https://www.facebook.com/aregnaz.manukyan