Լրահոս

02.01.2014 11:25


ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ բոլոր միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դիլիջանի ոլորաններում, Սելիմի լեռնանցքում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում առկա է մերկասառույց:
Կոտայքի մարզում առկա է մառախուղ:

ՀՀ ԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել ձմեռային անվադողերով և միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար՝ մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:

Այս խորագրի վերջին նյութերը