Լրահոս

03.01.2014 11:41


Պատահար Մարտունի-Վարդենիս ճանապարհին. կա 2 զոհ

Պատահար Մարտունի-Վարդենիս ճանապարհին. կա 2 զոհ

Հունվարի 3-ին` ժամը 00:05-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Մարտունի-Վարդենիս հատվածում` Կարճաղբյուր գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ 3110» մակնիշի 09 OO 843 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից վարորդ Ա. Ա.-ն (մոտ 30տ) և ուղևոր Կ. Գ.-ն (մոտ 30տ) տեղում մահացել են, իսկ ուղևոր Ա. Ա.-ն (մոտ 30տ) արգելափակվել է ավտոմեքենայում:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Ա. Ա.-ի, Կ. Գ.-ի դիերը, իսկ Ա. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ունեցել տեղափոխել են Վարդենիսի զինվորական հոսպիտալ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան ու դադարեցրել գազի արտահոսքը:
Ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը ծանր է:

Այս խորագրի վերջին նյութերը