Թուրքիան Սիրիայի հետ սահմանին հեթական պատն է կառուցում
Rosbalt.ru- ն, հղում անելով TRT Turk-ին, հայտնում է, որ Անկարան Գազիանթեփ նահանգում` թուրք-սիրիական սահմանին 4 մետրանոց պատ է կառուցելու:
Նման քայլով Թուրքիան մտադիր է կրճատել սիրիացի փախստականների հոսքը երկիր:
Նախորդ տարվա գարնանը Հաթայ նահանգում արդեն պատ կառուցվել է, ընդ որում` փշալարերով, դրա 2.5 կիլոմետրանոց հատվածում տեսահսկման համար տեսախցիկներ են տեղադրվել:
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին հեթական պատն է կառուցում