Հունվարի 3-ին, ժամը 23.21-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու վերջնամասում՝ «Կիլիկիա» ռեստերանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ, պատկանելիությունը չպարզված «Հոնդաի» մակնիշի 5215ԼԼ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. զոհեր և տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
*** Հունվարի 3-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Փարպի միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 53» մակնիշի 29ՕՏ735 պետհամարանիշով ավտոմեքենան:
*** Հունվարի 3-ին, ժամը 21.38-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-32 միջհամայնքային ավտոճանապարհի Ամասիա-Ջրառատ 8-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից «ՈՒրալ» մակնիշի ամենագնացը: Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 30ՕՏ383 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
Ձնակույտի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին, ժամը 23.21-ին ԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու վերջնամասում՝ «Կիլիկիա» ռեստերանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է որ, պատկանելիությունը չպարզված «Հոնդաի» մակնիշի 5215ԼԼ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձնակույտի մեջ. զոհեր և տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից:
***
Հունվարի 3-ին, ժամը 21.42-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Փարպի միջհամայնքային ավտոճանապարհի 1-ին կմ-ում բեռնատար ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել «ԳԱԶ 53» մակնիշի 29ՕՏ735 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 3-ին, ժամը 21.38-ին տեղեկություն է ստացվել, որ Հ-32 միջհամայնքային ավտոճանապարհի Ամասիա-Ջրառատ 8-րդ կմ-ի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և արգելափակվել ձնակույտի մեջ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատից «ՈՒրալ» մակնիշի ամենագնացը:
Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի 30ՕՏ383 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: