Լրահոս

05.01.2014 11:24


«ՎԱԶ 2106»–ը գլորվել է ձորը

«ՎԱԶ 2106»–ը գլորվել է ձորը

Հունվարի 4-ին, ժամը 20.56-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին 350-րդ կմ-ին (Մ-2)՝ Տաշտուն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2106» մակնիշի 43 ՍՍ 932 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով 1982 թ. ծնված Հ. Գ. հոսպիտալացվել է «Մեղրի» ԲԿ, իսկ 1991 թ. ծնված Ռ. Ղ. տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Ռ. Ղ.-ի դին և դադարեցրել գազի արտահոսքը:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը