Աշխարհ

05.01.2014 12:29


Դերասան Սթիվեն Սիգալը մտադիր է նահանգապետ դառնալ

Դերասան Սթիվեն Սիգալը մտադիր է նահանգապետ դառնալ

Հայտնի դերասան և 7 տարի Կալիֆորնիայի նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերի օրինակը վարակիչ է դարձել։ Այժմ էլ «Երկաթե Առնիի» գործընկեր Սթիվեն Սիգալն է որոշել դառնալ Արիզոնայի նահանգապետ։ «ИТАР-ТАСС»–ի փոխանցմամբ, արևելյան մարտարվեստի 61-ամյա վարպետը հայտարարել է, որ հաղթելու դեպքում կզբաղվի ամերիկյան սահմանների պահպանության հարցերով և աշխատատեղերի ստեղծմամբ։

Ի դեպ, Սիգալը Արիզոնա, Տեքսաս, Նյու Յորք և Լուիզիանա նախանգների շերիֆի օգնականն է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը