Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով 2 անձ է ձերբակալվել
Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 30.12.2013թ. տեղադրված` «Սպանության փորձ» վերտառությամբ հաղորդագրության.
2013 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մասին հաղորդման կապակցությամբ, լրացուցիչ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք: Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն և Ա.Ա.-ն:
Նախաքննության գաղտնիությունից ելնելով` նրանց տվյալները չեն հրապարակվում:

ԼՂՀ Գլխավոր դատախազություն