Հունվարի 5-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 4 հասցեում գտնվող գազալցակայանում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն: Պարզվել է, որ Տ.Պ.-ին պատկանող «РВ ԳԱԶ» ՍՊԸ գազալցակայանում այրվում է գազի կուտակման տարաների տեղակայման շինության առաստաղի մեկուսիչ շերտը (15քմ), գազի տարրաներից առկա է արտահոսք: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.50-ին, մարվել` 19.55-ին: Ժամը 21.35-ի դրությամբ գազի արտահոսքը դադարեցվել է, վտանգը վերացվել է: Հրդեհի հետևանքով դեմքի և ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1955թ. ծնված Ա. Պ.-ն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրդեհ գազալցակայանում
Հունվարի 5-ին, ժամը 19.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղի թիվ 4 հասցեում գտնվող գազալցակայանում:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՄՓՎ ՕԽ-ն:
Պարզվել է, որ Տ.Պ.-ին պատկանող «РВ ԳԱԶ» ՍՊԸ գազալցակայանում այրվում է գազի կուտակման տարաների տեղակայման շինության առաստաղի մեկուսիչ շերտը (15քմ), գազի տարրաներից առկա է արտահոսք:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.50-ին, մարվել` 19.55-ին:
Ժամը 21.35-ի դրությամբ գազի արտահոսքը դադարեցվել է, վտանգը վերացվել է:
Հրդեհի հետևանքով դեմքի և ձեռքերի շրջանում տարբեր աստիճանի այրվածքներով Աշտարակ քաղաքի ԲԿ է տեղափոխվել 1955թ. ծնված Ա. Պ.-ն. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: