Հունվարի 5-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34SS382 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության ծառայության աշխատակիցներն ավտոմեքենայից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս են բերել վարորդ՝ 1971թ. ծնված Ա.Բ.-ին և 2004թ. ծնված Խ. Բ.-ին և տեղափոխել Տաշիր քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ:
«Մերսեդես»–ը բախվել է ծառին
Հունվարի 5-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 34SS382 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը շտապօգնության ծառայության աշխատակիցներն ավտոմեքենայից տարբեր մարմնական վնասվածքներով դուրս են բերել վարորդ՝ 1971թ. ծնված Ա.Բ.-ին և 2004թ. ծնված Խ. Բ.-ին և տեղափոխել Տաշիր քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր:
Հրշեջ-փրկարարները իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ: