Լրահոս

06.01.2014 11:50


Շների կողմից հոշոտված Չան Սոն Տխեկի կինը, հնարավոր է, ինքնասպան է եղել

Շների կողմից հոշոտված Չան Սոն Տխեկի կինը, հնարավոր է, ինքնասպան է եղել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի հորեղբոր կինը՝ Կիմ Գեն Հին, հնարավոր է, ինքնասպան է եղել։

Հիշեցնենք, որ պետական դավաճանության և հեղաշրջման փորձի համար Հյուսիսային Կորեայի դատարանի կողմից մահապատժի ենթարկված 67-ամյա Չան Սոն Տխեկին և նրա 5 օգնականներին ոչ թե գնդակահարել էին, այլ կերակրել շներին։

Բարձրաստիճան նախկին պաշտոնյաներին նախ ամբողջությամբ մերկացրել էին, գցել վանդակի մեջ, այնուհետև նրանց վրա բաց թողել 120 շների, որոնց մի քանի օր սոված էին պահել։ Շուրջ մեկ ժամ շները հոշոտել էին իրենց զոհերին։ Այդ վայրագ կտտանքներին հետևել էին Հյուսիսային Կորեայի բարձրաստիճան բոլոր ղեկավարները՝ Կիմ Չեն Ինի գլխավորությամբ։

Այժմ էլ Հյուսիսային Կորեայի ԶԼՄ–ը գրում են, որ արդեն 3 ամիս է՝ Չան Սոն Տխեկի կինը չի հայտնվում հանրության մեջ։ Կառավարական աղբյուրներն ասում են, որ նա կա՛մ ինքնասպան է եղել, կա՛մ էլ ամուսնու սարսափելի մահապատժից հետո սրտի կաթված է ստացել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը