Դահուկով սահելիս Անգելա Մերկելը կոտրել է կոնքոսկրը
Գերմանիայի կանցլեր ԱնգելաՄերկելը, ով ամուսնու հետ իրարձակուրդն անց էր կացնում շվեյցարական լեռնային հանգստավայրերից մեկում, դահուկով սահելիս կոտրել է կոնքոսկրը։ Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն: Բժիշկները նրա համար երեքշաբաթյա անկողնային ռեժիմ են սահմանել։
Վնասվածքներն այնքան լուրջ են, որ Մերկելի՝ հունվարին նախանշված պաշտոնական հանդիպումները չեղյալ են հայտարարվել։
Սուրբ Ծննդյան օրերին դահուկներով սահելը Մերկելի և նրա ամուսնու համար բարի ավանդույթ է: Չի բացառվում, որ ընկնելու պատճառը դահուկներն են, որոնք Մերկելը չի փոխել արդեն 20 տարի։
Դահուկով սահելիս Անգելա Մերկելը կոտրել է կոնքոսկրը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, ով ամուսնու հետ իր արձակուրդն անց էր կացնում շվեյցարական լեռնային հանգստավայրերից մեկում, դահուկով սահելիս կոտրել է կոնքոսկրը։ Այս մասին տեղեկացնում է «BBC»-ն: Բժիշկները նրա համար երեքշաբաթյա անկողնային ռեժիմ են սահմանել։

7or.am