Փրկարարները լվացքի մեքենայից 20 րոպե չեն կարողացել հանել մերկ տղամարդուն
Զավեշտալի դեպք է տեղի ունեցել Ավստրալիայում։ 20-ամյա տղամարդը պահմտոցի խաղալիս որոշել է զարմացնել իր ընկերուհուն և մտել է ուղղահայաց բեռնմամբ լվացքի մեքենայի մեջ։ Ի դեպ, նա այդ ժամանակ ամբողջովին մերկ է եղել։
Դուրս գալ, սակայն, ավստրալացուն չի հաջողվել։
«Vesti.ru»–ի փոխանցմամբ, դեպքի վայր ժամանած փրկարարները նրա վրա մեծ քանակությամբ զեյթունի ձեթ են քսել, բայց նույնիսկ այդ դեպքում շուրջ 20 րոպե չեն կարողացել լվացքի մեքենայից դուրս հանել։
Նշենք, որ օրերս էլ նմանօրինակ դեպք էր պատահել 11–ամյա մի ամերիկուհու հետ։ Յուտա նահանգի այդ բնակչուհին պահմտոցի խաղալիս մտել էր լվացքի մեքենայի մեջ և մնացել այնտեղ։
Հարազատներն աղջկան փորձել էին դուրս հանել արախիսի յուղի միջոցով, սակայն ապարդյուն, և ստիպված դիմել էին փրկարարների օգնությանը։
Իսկ, օրինակ, Չինաստանում երեխաների խաղն ավարտվել էր ողբերգությամբ։ 2 և 3 տարեկան քույրերը մտել էին լվացքի մեքենայի մեջ և ինչ–որ կերպ հաջողացրել սեղմել քամելու կոճակը։ Նրանք երկուսն էլ մահացել էին։

7or.am