Լրահոս

07.01.2014 13:55


Սոչիում սկսել է գործել «օլիմպիական» ռեժիմը

Սոչիում սկսել է գործել «օլիմպիական» ռեժիմը

Սոչիում՝ «Ձմեռային օլիմպիական խաղեր–2014»-ի մայրաքաղաքում, այսօրվանից մեկնարկել են անվտանգության միջոցառումները, որոնք կանցկացվեն մինչև խաղերի ավարտը: Այս մասին տեղեկացնում է newsru.com-ը: Հիշեցնենք, որ խաղերը կկայանան փետրվարի 5-23-ը: Մարտի 7-16–ին էլ կանցկացվեն Պարալիմպիկ խաղերը: Հատուկ ռեժիմը կգործի մինչև մարտի 21-ը: Այսօրվանից՝ խաղերից մեկ ամիս առաջ, մարտական հերթափոխի են անցել ԱԻՆ-ի բոլոր ստորաբաժանումները, որոնք ապահովում են հյուրերի և մասնակիցների անվտանգությունը: ՌԴ ԱԻՆ նախարար Վլադիմիր Պուչկովը հայտարարել է, որ գործի է դրվել տիեզերական համակարգի մոնիթորինգը: Ձմեռային օլիմպիական խաղերի անվտանգության հետ կապված հարցերը լուծվելու են ամենաբարձր մակարդակով:

Այս խորագրի վերջին նյութերը