Վերջապես հանրապետությունը աշխատանքի դուրս կգա 11–օրյա ընդմիջումից հետո։ Պատկերացնու՞մ եք մի աղքատ երկիր, որը գոյատևելու խնդիր ունի և մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը 11 օր...... հանգստանում է։ Որքան անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար։ Կոլեկտիվ սովորում ենք ծուլությանը։ Մեզ աշխատել պետք չէ, մեր աշխատանքն էլ պետք չէ։ Ֆրանսիան մի շատ խելացի ու խորամանկ նախագահ ուներ՝ սոցիալիստ Ֆ.Միտերանը։ Սա այնքան խորամանկ էր, որ մի օր երկու ոտքով թակարդն ընկավ. ինչպես ինքը, այնպես էլ ֆրանսիական ժողովուրդը։ Ուրեմն սա 90-ականների կեսերին (մոտավորապես) աշխատանքային շաբաթը սարքեց 35 ժամ (40-ից)։ Ու վերջ, ֆրանսիական տնտեսությունը տարին տարվա վրա վատանում է։ Մինչ այդ եվրոպայի լավագույն տնտեսություններից մեկը ներկայումս զիջում է Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Շվեդիային, Ֆինլանդիային, Դանիային, Հոլանդիային, Բելգիային, Ավստրիային և այլն։ Գլոբալ մրցակցության պայմաններում հնարավոր չէ 35–ժամյա աշխատանքային շաբաթով առաջ գնալ։ Ո՛չ Սարկոզին, ո՛չ էլ, առավել ևս, Օլանդը չկարողացան այդ անպատասխանատու որոշումը փոխել։ Ինչպես ասում են՝ մի հիմար փոսը քար է գցում, 100 խելոք չեն կարողանում հանել։ Հիմա մերն է։ Այդ 11 օրից առնվազն 8-ը ավելորդ շռայլություն է։ Դե սա արդեն 64 ժամ է։ Սա արդեն հերիք է ասելու, որ ՀՀ-ում 2014-ին միջին աշխատանքային շաբաթվա տևողությունը լինելու է 38,8 ժամ։ Մնում է գտնել, թե Հայաստանի պարագայում այդ որ հիմարի որոշումն է։
Հրանտ Բագրատյան. «Մեզ աշխատել պետք չէ»

Հրանտ Բագրատյան