ԱՄՆ-ում փախուստի դիմած բանտարկյալը վերադարձել է կալանավայր՝ չդիմանալով ցրտին
ԱՄՆ Կենտուկի նահանգում փախուստի դիմած բանտարկյալը վերադարձել է կալանավայր՝ չդիմանալով ցրտին։ Այս մասին հայտնում է «Lex» հեռուստաալիքը։
Գողության և այլ իրավախախտումների համար դատապարտված 42-ամյա Ռոբերտ Վիկը(Robert Vick) բանտից փախուստի էր դիմել նախորդ շաբաթվա վերջին։ Սակայն, մեկ օր անց նա մտել էր Լենգսինգտոն քաղաքի մոտակա մոթելն ու աշխատողներին խնդրել ոստիկանություն կանչել։
Ականատեսների պատմածով՝ Վիկը «դողում էր ցրտից»։ Նշենք, որ շաբաթվա սկզբին Լենգսինգտոնում օդի ջերմաստիճանը հասել էր -20-ի։