«Ձեր տեսակը Զորի Բալաօղլուին պետք է ցիտի». Արմեն Էլբակյանի գրառման արձագանքները
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ժամանակ դերասաններ Արմեն Էլբակյանը և Տիգրան Ներսիսյանն ամպհովանի էին պահել Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ–ի գլխավերևում։ Նրանց այս արարքը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բուռն քննադատության արժանացավ։ Արձագանքելով դրանց՝ Ա. Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատահական չէ, որ հենց Սուրբ ծննդյան օրը լույսը բացահայտեց խավարը...
Ցավում եմ, որ մեզանում ապրում են մարդիկ, որոնք սեփական անձը քննելու և հետևություն անելու ընդունակություն չունեն, այլ զբաղված են այս կամ այն մարդուն վիրավորելով և վարկաբեկելով, փոխանակ որևէ հանրօգուտ գործով զբաղվելու...Ինչքան էլ փորձեք աղտոտել կամ շահ փնտրել արարքներիս մեջ, չի ստացվի...Մի՛ տառապեք .... Ես հորիցս ժառանգել եմ թանկարժեք պատգամներ՝ անշահախնդիր ծառայել իմ ժողովրդին, սիրել հայրենիքը, սիրել Աստծո եկեղեցին, իմանալ ու կատարել նրա պատգամները: Ամպհովանին բռնելը և«ՊԻՆԴ ԲՌՆԵԼԸ»անձամբ ինձ համար մեծ խորհուրդ ունի, ցավում եմ, որ անգամ դա կարող է դառնալ ծաղրի առարկա: Փորձում եմ հասկանալ, որ լավ օրից չէ, որ ոմանք չարությամբ են արձագանքում, գուցե նրանց սիրտը լցված է ցավով, հավատացեք՝ իմն էլ, շատ անարդար երևույթների հանդեպ, բայց եկեք, սիրելիներս, ցավի մեջ էլ Մարդ մնանք... «Քիչ է՝ այս աշխարհը վատն է, ուզում եք ավելի վատը դարձնել, սարքել ձեզ նման...» Վիլյամ Սարոյան»:
Էլբակյանի այս խոսքերը ևս միանշանակ չեն ընդունվել։ Ներկայացնում ենք այդ գրառման տակ արված մեկնաբանություններից մի քանիսը։
Арман Торосян. «Գնացե՛ք Շուշան Պետրոսյանի մոտ դասընթացների»:
Армен Манукян. «Ուղղակի ցավում եմ, հարգելի Արմեն Էլբակյան: Ոչինչ չեմ ուզում ասել, չնայած շատ բան կասեի: Քո խիղճը - դու...»։
Ka Ra. «Տնով–տեղով աղանդավոր եք, եկել ես էդ պիտա՞կը ջնջես»։
ԱրմենՄկրտչյան. «Որպես Ձեր արվեստի սիրահար՝ անկեղծ ցավում եմ, որ տեսնելով ծայրահեղ աղքատության մեջ գցված ժողովրդին, ասում եմ գցված, որովհետև էս տարիներին մեր արյունը ծծողներն են մեզ էս վիճակը գցել,տեսնելով էսքան ալան–թալանը, գնալ ու սրանց համար զոնտիկ պահելը, մեղմ ասած, արդար չի»։
Vahagn Alexanian. «Ես զարմանում եմ, թե ո՞նց կարելի է մի օր պատիվ համարել Սերժի կողքին կանգնելը, հաջորդ օրը մեջբերել Սարոյանին: Ձեր տեսակը Զորի Բալաօղլուին պետք է ցիտի առավելագույնը: Խնդրում եմ, ձեր պղծված խոսքում մի՛ օգտագործեք հայ ժողովրդի մեծամեծների խոսքերը: Դա նրանք հաստատ որպես վիրավորանք կընդունեին»:
«Ձեր տեսակը Զորի Բալաօղլուին պետք է ցիտի». Արմեն Էլբակյանի գրառման արձագանքները
Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագի ժամանակ դերասաններ Արմեն Էլբակյանը և Տիգրան Ներսիսյանն ամպհովանի էին պահել Սերժ Սարգսյանի և Գարեգին Բ–ի գլխավերևում։ Նրանց այս արարքը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում բուռն քննադատության արժանացավ։ Արձագանքելով դրանց՝ Ա. Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատահական չէ, որ հենց Սուրբ ծննդյան օրը լույսը բացահայտեց խավարը...
Ցավում եմ, որ մեզանում ապրում են մարդիկ, որոնք սեփական անձը քննելու և հետևություն անելու ընդունակություն չունեն, այլ զբաղված են այս կամ այն մարդուն վիրավորելով և վարկաբեկելով, փոխանակ որևէ հանրօգուտ գործով զբաղվելու...Ինչքան էլ փորձեք աղտոտել կամ շահ փնտրել արարքներիս մեջ, չի ստացվի...Մի՛ տառապեք .... Ես հորիցս ժառանգել եմ թանկարժեք պատգամներ՝ անշահախնդիր ծառայել իմ ժողովրդին, սիրել հայրենիքը, սիրել Աստծո եկեղեցին, իմանալ ու կատարել նրա պատգամները: Ամպհովանին բռնելը և«ՊԻՆԴ ԲՌՆԵԼԸ» անձամբ ինձ համար մեծ խորհուրդ ունի, ցավում եմ, որ անգամ դա կարող է դառնալ ծաղրի առարկա: Փորձում եմ հասկանալ, որ լավ օրից չէ, որ ոմանք չարությամբ են արձագանքում, գուցե նրանց սիրտը լցված է ցավով, հավատացեք՝ իմն էլ, շատ անարդար երևույթների հանդեպ, բայց եկեք, սիրելիներս, ցավի մեջ էլ Մարդ մնանք...
«Քիչ է՝ այս աշխարհը վատն է, ուզում եք ավելի վատը դարձնել, սարքել ձեզ նման...» Վիլյամ Սարոյան»:
Էլբակյանի այս խոսքերը ևս միանշանակ չեն ընդունվել։ Ներկայացնում ենք այդ գրառման տակ արված մեկնաբանություններից մի քանիսը։
Арман Торосян. «Գնացե՛ք Շուշան Պետրոսյանի մոտ դասընթացների»:
Армен Манукян. «Ուղղակի ցավում եմ, հարգելի Արմեն Էլբակյան: Ոչինչ չեմ ուզում ասել, չնայած շատ բան կասեի: Քո խիղճը - դու...»։
Ka Ra. «Տնով–տեղով աղանդավոր եք, եկել ես էդ պիտա՞կը ջնջես»։
Արմեն Մկրտչյան. «Որպես Ձեր արվեստի սիրահար՝ անկեղծ ցավում եմ, որ տեսնելով ծայրահեղ աղքատության մեջ գցված ժողովրդին, ասում եմ գցված, որովհետև էս տարիներին մեր արյունը ծծողներն են մեզ էս վիճակը գցել,տեսնելով էսքան ալան–թալանը, գնալ ու սրանց համար զոնտիկ պահելը, մեղմ ասած, արդար չի»։

7or.am