Լրահոս

08.01.2014 13:12


Հունվարի 1-8-ը գրանցվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար. 10 մարդ զոհվել է

Հունվարի 1-8-ը գրանցվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար. 10 մարդ զոհվել է

Հունվարի 1-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 53 պատահար (որից 24-ը՝ Երևան քաղաքում), ինչի հետևանքով 10 մարդ զոհվել է (որոնցից 1-ը՝ Երևան քաղաքում):

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 82 մարդ (որից 35-ը՝ Երևան քաղաքում) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Նույն ժամանակահատվածում հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 13 ավտոմեքենա, որից 10-ը` Երևան քաղաքում. 5 վարորդների մոտ հայտնաբերվել է խմածության առկայություն:

2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ` մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը հանրապետությունում 1-ով նվազել է, իսկ վթարների և մարմնական վնասվածքների դեպքերը ավելացել են համապատասխանաբար 4-ով և 2-ով:

Այս խորագրի վերջին նյութերը