Լրահոս

08.01.2014 14:01


9-ամյա տղան խնդրում է Ձմեռ պապից բուժել իր մայրիկին

9-ամյա տղան խնդրում է Ձմեռ պապից բուժել իր մայրիկին

«Գորիսի մամուլի ակումբ» ՀԿ-ից «Նվիրիր ինձ կյանք» նախաձեռնությանը տեղեկացնում են, որ 42-ամյա Աշխեն Մկրտչյանն իր որդու` Էրիկի հետ, ապրում է Ագարակ քաղաքում: Աշխենը հիվանդ է, սկզբնական ախտորոշումը` լյարդի ցիրոզ, տրվել է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում: Հիմա նրա մոտ ասցիտ է` որովայնի խոռոչում ազատ հեղուկի կուտակում: Վիճակը օր օրի բարդանում է: Աշխենը պարբարեբար բուժում է ստացել մայրաքաղաքի տարբեր հիվանդանոցներում:

«Արդեն յոթ ամիս է, ինչ չեմ կարողանում Երևան գնալ, բուժումս շարունակել, ֆինանսական ծանր վիճակում ենք: Ամեն գնալ-գալու համար մոտ 150.000 դրամ գումար է պետք: Հիմնականում պարտքով եմ վերցնում, բայց հիմա դա էլ չի ստացվում»,- ասում է Աշխենը:
Հիվանդության սկզբնական փուլում Աշխենին տրվել էր հաշմանդամության 3-րդ կարգ, բայց հետո, երբ հիվանդությունը սկսեց բարդանալ ու ախտորոշվեց ասցիտ, տրվեց 2-րդ կարգ: Բայց անգամ այս պարագայում նա չի կարողանում անվճար դեղորայք ձեռք բերել:

Աշխենի հավատը, հույսը, ուրախությունը Էրիկն է: Նա ընդամենը 9 տարեկան է, բայց, ցավոք, ճակատագրի բերումով, տղան ամբողջովին ապրում է մոր հիվանությամբ, տեղյակ է ամեն ինչից, անգիր հիշում է այն բոլոր հիանդանոցները, որոնցում մայրը եղել է, հիշում է բժիշկներին, դեղերի անվանումները...

Ակամա հասունացած Էրիկը, իր հասակակիցների պես, էլի Ձմեռ պապից ակնկալիք ունի. «Ձմեռ պապիկին կխնդրեմ, որ մամայի հիվանդությունը բուժի»:

Բոլոր նրանք, ովքեր կցանական օգնել Աշխեն Մկրտչային, կարող են զանգահարել՝ (+37491) 02-46-77 կամ (+37491) 03-23-88 հեռախոսահամարով:

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝

http://www.youtube.com/watch?v=uhAh6hQUTao

Այս խորագրի վերջին նյութերը